ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը կշարունակի զինվել. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կշարունակի զինվել. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակին և նավատորմին խոստացել է նոր մահացու «ապագայի զենք»: «Ռուսական բանակն ու նավատորմը կշարունակեն զինվել նորագույն զենքերով և տեխնիկայով, ներառյալ «բարձր ճշգրտության համակարգերը», լազերային և գերձայնային համալիրները», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով նախօրեին Կրեմլի պալատում՝ հայրենիքի պաշտպանության օրվան նվիրված գալա համերգի ժամանակ:

Պետության ղեկավարը նշել է, որ կամրապնդվի ոչ միայն ռազմավարական ուժերի ներուժը, նորագույն զենքեր կստանան բոլոր տեսակի զորքերը: Նախագահի խոսքով՝ զինվելն անհրաժեշտ է, որպեսզի բանակն ու նավատորմը «դառնան ավելի ժամանակակից»: Նա նշել է, որ ռուսական շատ զենքեր նմանը չունեն աշխարհում, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ու պաշտպանունակությունը «հուսալիորեն ապահովված են երկարաժամկետ հեռանկարում», ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում