ՄՄարիամ Մխիթարյան

Իտալիայում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Իտալիայում աճել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Վերջին մի քանի օրվա ընթացքում Իտալիայում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը։

Իտալիայում կորոնավիրուսի ավելի քան 152 դեպք է գրանցվել։ Հիվանդության պատճառով արդեն 3 մարդ մահացել է: Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Իտալիայի հյուսիսում, որտեղ այժմ ընթանում է երկու խոշոր միջոցառում՝ Միլանի նորաձևության շաբաթն ու Վենետիկի կառնավալը:

Իշխանությունը հայտարարել է, որ պատրաստ է չեղյալ հայտարարել Վենետիկի կառնավալի առաջիկա միջոցառումները: Իտալական Ա Սերիայի արդեն 4-րդ խաղն է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով։ Միլանի «Լա Սկալա» թատրոնը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով չեղյալ է հայտարարում բոլոր ներկայացումները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում