ԳԳոհար Սիմոնյան

Լիբանան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը

Լիբանան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները Բեյրութում բանակցություններ են վարել Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ՝ փոխանցում է Al Mayadeen-ը, հավելելով, որ քննարկվել են տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Ըստ նույն աղբյուրի՝ պատվիրակության այցը կտևի մինչև փետրվարի 23-ը, և մինչ այդ փորձագետները հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ երկրում տիրող իրավիճակին:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Լիբանանը ստիպված է արտաքին պարտքից մոտ 1,2 միլիարդ դոլարի հասնող վճարումներ անել, և կառավարությունը կանգնած է իր պարտավորությունների վերակազմավորման փաստի առաջ:

Միևնույն ժամանակ, Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ ճգնաժամի պատասխանատուները կենթարկվեն դատական ​​հետապնդման: Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ չի մանրամասնվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում