ՄՄարի Կոստանյան

Իրանը պատրաստ է անվտանգության թեմայով բանակցել ԵՄ-ի հետ

Իրանը պատրաստ է անվտանգության թեմայով բանակցել ԵՄ-ի հետ

Իրանը պատրաստ է տարածաշրջանային անվտանգության թեմայով բանակցություններ վարել Եվրամիության հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության  նախագահ Հասան Ռոհանին՝ հաստատելով միջուկային գործարքի մեջ մնալու մտադրությունը:

Իրանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Ռոհանին այս մասին հայտնել է Թեհրան ժամանած Նիդեռլանդների արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակում:

«Մենք լիովին պատրաստ ենք Եվրոպայի հետ քննարկել տարածաշրջանի անվտանգության հարցերը»:

Ռոհանին նշել է, որ Իրանը հենվում է այն սկզբունքների վրա, որոնց համաձայն «տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները»: Իրանի նախագահի խոսքով՝ կոալիցիայի անվան տակ Պարսից ծոցում օտարերկրյա ուժերի ներկայությունն օգուտ չի բերում տարածաշրջանային անվտանգությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում