ՄՄարի Կոստանյան

Թուրքիան՝ Patriot-ի, S-400-ի և F-35-ի մասին.

Թուրքիան՝ Patriot-ի, S-400-ի և F-35-ի մասին.

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կարևոր հայտարարություններ է արել ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգի, F-35 և S-400 կործանիչների խնդիրների մասին: Թեմային է անդրադարձել թուրքական Haber 7 պարբերականը:

S-400

Մենք հետևում ենք խաղի կանոններին՝ հիմնվելով սկզբունքների վրա: Շատերը հայտարարում են, որ մենք կարող ենք ձեռք բերել այդ համակարգերը: Մեր նախագահն ուղարկել է անհրաժեշտ ազդակները, և S-400-ները շահագործման կհանձնվեն: Թող ոչ ոք չկասկածի: Աշխատանքները կսկսվեն ապրիլին:

Patriot

Միացյալ Նահանգների հետ մենք չկարողացանք հանգել ընդհանուր որոշման: Մենք ցանկանում ենք գնել համակարգերը, դուք չեք տալիս: Մեզ բացատրում եք.«Ինչո՞ւ եք գնել S-400»: Մենք S-400-ին դիմել ենք անհրաժեշտությունից դրդված, այլ ոչ թե դա ենք նախընտրել: Մենք չպետք է միջոցներ ձեռնարկենք, երբ օդում սպառնալիք է կախված: Մենք գործում ենք ի շահ մեր ժողովրդի: Եթե որոշումներ լինեին, ապա մենք կարող էինք գնել Patriot: Ինչպես և նախկինում, մենք հայտարարում ենք, որ մեզ պետք են հակաօդային պաշտպանության համակարգեր:

F-35

Մենք F-35 ծրագրի գործընկերն ենք: Մենք պատվիրատու չենք: Այն, ինչ կատարվում է, բոլոր կանոններին դեմ է: Մենք պայմանավորվել էինք: F-35-ի համար վճարել ենք 1.5 մլրդ դոլար, կվճարենք նաև գումարի մյուս մասը: Մենք կատարել ենք մեր գործընկերային պարտավորությունները: Ցանկանում ենք, որ Միացյալ Նահանգներն ու մյուս երկրներն էլ կատարեն իրենց պարտավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում