ՄՄարի Կոստանյան

Իրանում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

Իրանում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը

Իրանում խորհրդարանի ընտրությունների ավարտից հետո երկրում մեկնարկել է քվեաթերթիկների հաշվարկը: Այս մասին հաղորդել են Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունից: Իրանի փոխնախագահը ողջունել է երկրի օրենսդիր մարմնի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը: Երկրի իշխանությունները նշում են, որ տարբեր ընտրատեղամասերից ստացած տեղեկությունների համաձայն՝ Իրանի քաղաքացիները մեծ ոգևորությամբ են մասնացել ընտրություններին, ինչպես նախկինում:

Իրանում ավելի քան 7 հազար թեկնածուներ, այդ թվում՝ 666 կին, առաջադրվել էին օրենսդիր մարմնի 290 տեղի համար: Քաղաքացիական պարտքը կատարելու իրավունք ուներ 58 միլիոն մարդ, որոնցից 3 միլիոնն ընտրում էր առաջին անգամ:

Իրանի խորհրդարանի ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրել էր նաև 6 հայ թեկնածու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում