ԳԳոհար Սիմոնյան

Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի 16 դեպք է գրանցվել

Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսի 16 դեպք է գրանցվել

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով իշխանությունների հայտարարությունը:

Պարզվում է, որ միայն 14 դեպք գրանցվել է Լոմբարդիայի հյուսիսում: Եվս երկուսը՝ Վենետոյի մարզում: Վարակված են նաև 5 բուժաշխատողներ:

«Մենք արդեն հակազդման ծրագիր ենք պատրաստել նոր բռնկումները կանխելու համար»,- հայտարարել է Հռոմում Իտալիայի խոշորագույն ինֆեկցիոն կլինիկայի գիտական ​​ղեկավար Ջուզեպպե Իպոլիտոն, հանդարտության կոչ անելով բնակչությանը:

Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում չինական կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է մինչև 76,723-ի, իսկ վարակման հետևանքով, կորոնավիրուսի բռնկումից ի վեր, մահացել է 2,247 մարդ: Միևնույն ժամանակ, հաջողությամբ բուժվել է 18,515 հիվանդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում