ՄՄարիամ Մխիթարյան

Վերջին տեղեկությունները կորոնավիրուսի մասին

Վերջին տեղեկությունները կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսով վարակակիրների կտրուկ աճ է գրանցվել Հարավային Կորեայում: Մի քանի օրվա ընթացքում հիվանդների թիվը 30-ից հասել է 150-ի, կա մեկ զոհ: Իտալիայում վարակվածների թիվը հասել է 9-ի: Լիբանանում էլ գրանցվել է վարակի առաջին դեպքը:

Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ենթադրում է, որ չնայած Չինաստանի սահմաններից դուրս նոր բռնկումներին, ընդհանուր առմամբ, հունվարի վերջից վարակակիրների թիվը կայուն նվազում է:

Նման միտում է նկատվում Չինաստանում: Այստեղ զգալիորեն նվազել են COVID-19 կորոնավիրուսով վարակվածության դեպքերը: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի՝ անցած օրվա ընթացքում հաստատվել է վարակի 394 նոր դեպք: Հայտարարությունից մեկ օր առաջ իշխանությունները հաղորդել էին 1,749 նոր հիվանդների մասին: Անկումը պայմանավորված է վարակի ախտորոշման մեթոդի փոփոխությամբ, պարզաբանել է հանձնաժողովը: Ընդհանուր առմամբ, երկրում վիրուսը հայտնաբերվել է 74576 մարդու մոտ:

Բացի դրանից՝ Չինաստանում վերջին օրերին նոր վիրուսի հետևանքով թոքաբորբից մահացել է ևս 114 մարդ: Այսպիսով, երկրում վարակի բռնկումից մինչև այսօր մահացել է 2121 մարդ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում