ՄՄարիամ Մխիթարյան

Մարի Լը Պենը կոչ է անում անտեսել ՄԻԵԴ-ի որոշումները

Մարի Լը Պենը կոչ է անում անտեսել ՄԻԵԴ-ի որոշումները

Ֆրանսիան պետք է դադարի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները: Այս մասին Twitter-ում գրել է «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

Ըստ Լը Պենի՝ երկրի Վճռաբեկ դատարանը և Պետական ​​խորհուրդը պետք է դադարեն հաշվի առնել ՄԻԵԴ-ի կարծիքը: «Ազատ պետությունը պետք է գործի այս ոչ ժողովրդավարական մանիպուլյացիաների դեմ»,- գրել է ծայրահեղական քաղաքական գործիչը:

Կոչը բացատրվում է այն պատճառաբանությամբ, որ ՄԻԵԴ-ի մի քանի դատավոր Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի նախկին աշխատակիցներ են, և միլիարդատերն ազդում է դատարանի որոշումների վրա:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները պարտադիր են այն պետության ղեկավարությանը, որոնց համար դրանք կայացվել են: Սակայն իշխանությունները երբեմն հրաժարվում են կատարել դատարանի առանձին որոշումները: Ռուսաստանում, օրինակ, ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելն օրենսդրորեն ամրագրված է 2015 թվականից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում