ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը փորձում է քաղաքականացնել «Օսկարի» մրցանակաբաշխությունը

Թրամփը փորձում է քաղաքականացնել «Օսկարի» մրցանակաբաշխությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է հարավկորեական «Մակաբույծներ» կինոնկարի հաղթանակին 2020 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությունում: Այս մասին նա հայտարարել է իր ելույթում, որի հեռարձակումն ապահովել է Fox News-ը:

«Գրողը տանի, հաղթել է հարավկորեական ֆի՞լմը»,- վրդովվել է Սպիտակ տան ղեկավարը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն բավական խնդիրներ ունի այդ հանրապետության հետ առևտրի ոլորտում, հետևաբար «Մակաբույծները» պետք է մրցանակ չստանար:

Ըստ Թրամփի՝ ավելի լավ կլինի վերադարձնել հին ամերիկյան ֆիլմերը, օրինակ՝ «Քամուց քշվածները»: Նրա համոզմամբ՝ դրանք իսկապես արժանի են մրցանակի:

Իսկ չորս անվանակարգում «Օսկար» մրցանակը ստացած կորեացի ռեժիսորը ուրախությունից խոստացել էր խմել մինչև հաջորդ առավոտ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում