ՄՄարիամ Մխիթարյան

102-ամյա թոշակառուն վռնդել է կողոպտչին

102-ամյա թոշակառուն վռնդել է կողոպտչին

Անգլիայում 102-ամյա թոշակառուին հաջողվել է վռնդել իր տուն ներխուժած կողոպտչին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել Անգլիայի Լինքոլն քաղաքում: 102-ամյա Ջոնը և նրա 97-ամյա կինը՝ Ջոանը, տանն են եղել, երբ անծանոթը թակել է նրանց դուռը՝ ասելով, որ եկել է ստուգելու էլեկտրականությունը:

Թոշակառուն չի հավատացել բացատրությանը և թույլ չի տվել անծանոթին ներս մտնել: Կողոպտիչը, սակայն, ուժով ներխուժել է տուն և հարվածել ծերունուն: Վերջինս, հակառակ պատկառելի տարիքին, պատասխանել է անկոչ հյուրին ու նրան ստիպել փախուստի դիմել:

Ծերուկը, որն անհավասար մենամարտում բազմաթիվ վերքեր է ստացել, ասել է լրագրողին, որ վերջին կես տարվա ընթացքում դա իր տունը կողոպտելու երկրորդ փորձն է: Առաջին անգամ գողը ներկայացել է որպես գազի աշխատող և տարել է կանացի պայուսակ ու դրամապանակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում