ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիան սգում է ռասիզմի ու ատելության զոհերի հիշատակը

Գերմանիան սգում է ռասիզմի ու ատելության զոհերի հիշատակը

Ամբողջ Գերմանիան այսօր հարգանքի տուրք է մատուցել  Ֆրանկֆուրտի մերձակայքում գտնվող Հանաու քաղաքում հարձակման ենթարկված զոհերի հիշատակին: Ակցիայի կազմակերպիչները հանդես են եկել «Ռասիզմը սպանում է», «Ո՛չ նացիզմին» պաստառներով: Բռնությունը դատապարտել է կանցլեր Անգելա Մերկելը:

«Այսօր չափազանց տխուր օր է մեր երկրի համար,- ասել է Մերկելը Բեռլինում տողի ունեցած մամուլի ասուլիսում:- Համերկրացիների բռնի մահվան համար խոր վիշտ է ապրում ոչ միայն Հանաուն, այլև ամբողջ Գերմանիան: Ռասիզմն ու ատելությունը թույն են, որ քայքայում են մեր հասարակությունը և հանգեցնում բազմաթիվ հանցագործությունների»:

Հիշեցնենք, որ 43-ամյա գերմանացին հրազենով սպանել էր 9 քաղաքացու, որից 5-ը ազգությամբ թուրք էին:

Ըստ ոստիկանության՝ մարդասպանն առաջնորդվել է այլատյացության մղումներով: Եթե ​​այս վարկածը հաստատվի, դա կլինի Գերմանիայում մեկ տարվա ընթացքում աջ ծայրահեղականության կատարած երրորդ հանցագործությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում