ԳԳոհար Սիմոնյան

Բլումբերգը քարոզարշավի սկզբնական փուլում արդեն իսկ 409 միլիոն դոլար է ծախսել

Բլումբերգը քարոզարշավի սկզբնական փուլում արդեն իսկ 409 միլիոն դոլար է ծախսել

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական ​​կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուն է, աննախադեպ չափի գումար է ծախսել քարոզարշավի սկզբնական շրջանում:

Այս մասին հաղորդում է Reuters-ը, հավելելով, որ Դաշնային ընտրական հանձնաժողովին ներկայացված տվյալների համաձայն՝ Բլումբերգն արդեն ծախսել է  409 միլիոն դոլար, որից միայն 220,6 միլիոնը՝ 2020-ի հունվարին:  

78-ամյա Բլումբերգը, որի ունեցվածքը գնահատվում է 64,2 միլիարդ դոլար, իր քարոզարշավը ֆինանսավորում է անձնական միջոցներից և ընտրողների կողմից նվիրատվություններ չի ներգրավում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում