ՄՄարի Կոստանյան

Google-ը կդադարեցնի անվճար Wi-Fi-ի տարածման նախագիծը

Google-ը կդադարեցնի անվճար Wi-Fi-ի տարածման նախագիծը

Google-ը մտադիր է ամբողջ աշխարհում դադարեցնել անվճար Wi-Fi-ի կայաններ ստեղծելու իր ծրագիրը: Պատճառը բջջային ինտերնետի գների անկումն է:

Google-ը մինչև այս տարվա ավարտը նախատեսում է փակել Google Station ծրագիրը, որով ընկերությունն անվճար Wi-Fi էր տրամադրում զարգացող երկրների հասարակական վայրերում:

Նախագծի փակման մասին հայտարարել է ընկերության փոխնախագահը: Ծրագիրը միլիոնավոր օգտատերերի օգնել է մուտք գործել ինտերնետ, որոնցից շատերը նախկինում երբեք համացանցին չէին միացել, սակայն կորցրել է իր արդիականությունը` բջջային ինտերնետի գների անկման պատճառով: Բացի այդ, Google-ը բախվել էր «տարբեր երկրներում գործընկերների անընդհատ փոփոխվող տեխնիկական պահանջներին», ինչը խոչընդոտում էր նախագծի ընդլայնումը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում