Էբոլայի համաճարակը ընդլայնում է աշխարհագրությունը

Էբոլայի համաճարակը ընդլայնում է աշխարհագրությունը

Էբոլան մտահոգիչ տեմպերով տարածում է ստանում ամբողջ մոլորակում: Կոնգոյի տարածքում գտնվող Էբոլա գետի անունը կրող այս վիրուսի պատմությունը նոր չէ:

Այն առաջին անգամ հայտնաբերվել է շուրջ 40 տարի առաջ: Վիրուսի բռնկումներ արդեն մի քանի անգամ արձանագրվել են, դրանից մահացությունը չափազանց մեծ է: Երբ էբոլան դեռ Աֆրիկա մայրցամաքում էր, վերացական էր թվում, բայց վիրուսն արդեն միայն Աֆրիկայում չէ: Այն տարածվում է ամբողջ մոլորակով:  Ինքնաթիռներով մարդկանց տեղաշարժը վիրուսի տարածման ամենառիսկային ուղին է:

Համոզվելու համար, որ Փարիզ-Երևան չվերթով, օրինակ, վիրուսը Հայաստան չի ներթափանցել, վայրէջքից հետո հայ համաճարակաբաններն սկսում են ուղևորների և ամբողջ անձնակազմի զննությունը:

Հայաստանում ցածր է գնահատվում էբոլայի տարածման վտանգը, սակայն առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորով ամբողջ աշխարհում ուժեղացվել են կանխարգելիչ միջոցառումները: Հայաստանում առողջապահության նախարարի հրամանով հսկողություն է իրականացվում օդային ու ցամաքային բոլոր անցակետերում:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում