ԳԳոհար Սիմոնյան

Թուրքական ԶՈՒ-ն Սիրիայի հյուսիս-արևելքում լքում է իր դիրքերը

Թուրքական ԶՈՒ-ն Սիրիայի հյուսիս-արևելքում լքում է իր դիրքերը

Չնայած Էրդողանի սպառնալիքներին՝ թուրքական ուժերը լքում են իրենց դիրքերը Սիրիայի Հասակա նահանգի Թալ Թամր շրջանի Շաբլիա, Մանաջիր և Էս-Սոդա բնակավայրերում: Այս մասին INTERFAX-ին հայտնել են քրդական աղբյուրները:

Ըստ այդ աղբյուրների՝ հեռանալուց առաջ թուրք զինվորները հրդեհում են բոլոր այն դիրքերը, որտեղ մինչ այդ տեղակայված են եղել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Հասական գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ թուրքական զորքերն անցած տարի իրականացրին «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

Հիշեցնենք նաև, որ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարեց, որ կառավարական ուժերը շատ շուտով ամեն կարգի ահաբեկիչներից ու բռնազավթիչներից կազատագրեն սիրիական հողի ամեն մի սանտիմետրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում