ԳԳոհար Սիմոնյան

Արգելե՛լ թուրք և ալժիրցի իմամների մուտքը Ֆրանսիա. Մակրոնի հրահանգը

Արգելե՛լ թուրք և ալժիրցի իմամների մուտքը Ֆրանսիա. Մակրոնի հրահանգը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արմատական իսլամի հետ կապված կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ Մակրոնի՝ ծայրահեղ իսլամը հակասում է ազատության և հավասարության սկզբունքներին, որոնք առանցքային նշանակություն ունեն Ֆրանսիայում։ Եվ ահա նախագահը նմանատիպ երևույթների դեմ գործնական  քայլերի շրջանակում տեղեկացրել է, որ այսուհետ կարգելվի Թուրքիայից և Ալժիրից իմամների (մահմեդական հոգևորականներ) մուտքը Ֆրանսիա:

Նախատեսվում է արգելել նաև այն մահմեդական երգիչների մուտքը, որոնք  քարոզչական աշխատանքներ են տանում Ֆրանսիայի տարածքում՝ Ռամազանի տոնի ժամանակ։

Ի դեպ, Մակրոնը նաև հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդման ծրագրերը, որոնք կազմակերպվում են տվյալ համայնքների կողմից ու չեն վերահսկվում պետության կողմից:

«Ֆրանսիայի ողջ տարածքում 2020-ի սեպտեմբերից դպրոցներում օտար լեզուների ու մշակույթի դասավանդման ծրագրերը չեղարկվելու են»,- ասել է Մակրոնը և ավելացրել,- «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք և եթե Թուրքիան չընդունի նոր համակարգը, ապա բոլոր դասերը կչեղարկենք… Իմ երկրում ապրող թուրքերն իմ աչքին ֆրանսիացի են: Ուզում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ուզում եմ, որ նրանք ունենան բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ֆրանսիացիները, բայց նաև ենթարկվեն տեղի օրենքներին: Թուրքիայի օրենքներն այստեղ չեն կարող գործել»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում