ՄՄարիամ Մխիթարյան

Անկարան պատրաստ է հարձակման Իդլիբում

Անկարան պատրաստ է հարձակման Իդլիբում

Ըստ թուրքական NTV հեռուստաալիքի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբում ռազմական գործողությունը ժամանակի հարց է: Անկարան անարդյունավետ է համարել ռուս-թուրքական բանակցությունները Իդլիբի իրադրության վերաբերյալ և զգուշացրել է Դամասկոսին, որ պատրաստ է սկսել ռազմական գործողությունն այդ շրջանում:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Թուրքիայի հնարավոր գործողությունը համարել է դեպքերի զարգացման ամենավատ սցենարը և նշել, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թուրքական կողմի հետ՝ կանխելու Իդլիբում իրավիճակի հետագա սրումը:

Եթե Թուրքիան ռազմական գործողություն սկսի Իդլիբում, միջազգային հանրությունը դա կընկալի որպես ներխուժում, РИА Новости-ին ասել է սիրիական ընդդիմադիր «Ժողովրդական դիվանագիտություն» շարժման քարտուղար Մահմուդ Աֆանդին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում