ՄՄարիամ Մխիթարյան

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է իրադրությունը Դոնբասում

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է իրադրությունը Դոնբասում

Հակամարտության սրումն Ուկրաինայի հարավ-արևելքում դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման թեման: Հանդիպումը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Քննարկման ընթացքում ռուսական և ուկրաինական կողմերը միմյանց են մեղադրել ստեղծված լարվածության համար: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հիշեցրել է, որ Կիևը պատասխանատվություն է կրում Մինսկի համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելու համար: Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Կիսլիցան էլ նշել է. «Ինչպես նախկինում, Ռուսաստանը փորձում է ագրեսիա իրականացնողներին ներկայացնել որպես զոհ: Սա նրա սովորական ռազմավարությունն է Ուկրաինայի դեմ տեղեկատվական պատերազմում»:

ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը «շատ լուրջ դեպքեր» է գրանցել Լուգանսկի շրջանի արևմտյան մասում: «Այնտեղ հաճախակի են դարձել կրակի դադարեցման ռեժիմի խախտումները, գրանցվել է ավելի քան 2500 պայթյուն»,- ասել է առաքելության ղեկավար Յաշար Չեվիկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հաստատված տեսակապի միջոցով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում