ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի զոհերն ավելի քան 1800-ն են. ապաքինվել է 12 հազար մարդ

Կորոնավիրուսի զոհերն ավելի քան 1800-ն են. ապաքինվել է 12 հազար մարդ

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսից մահացել է 93 մարդ, և ևս 5-ը՝ երկրի մյուս շրջաններում՝ զոհերի թիվը հասցնելով 1868-ի: Վերջին տվյալներով՝ մահացու ախտով վարակվել է 72 436 մարդ: Չնայած համաճարակի տարածմանն ու զոհերի թվի աճին՝ Չինաստանում հունվարից հետո առաջին անգամ վարակման նվազման միտում է նկատվում: Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ ավելի քան 12 հազար մարդ ապաքինվել է: Երկրի առողջապահության  նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակի դեպքերից 80 տոկոսը հիվանդ կամ տարեց մարդիկ են:  Ռիսկային խմբում են 80 և ավելի բարձր տարիքի մարդիկ: Իսկ մինչև 9 տարեկան երեխաների մեջ զոհեր չկան, մինչև 39 տարեկանների շրջանում մահացության դեպքերը կազմում են 0.2 տոկոս:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում