ՄՄարիամ Մխիթարյան

Զուգարանի թղթի գողություն Հոնկոնգում

Զուգարանի թղթի գողություն Հոնկոնգում

Հոնկոնգում զինված անձինք գողացել են զուգարանաթղթի մոտ 600 փաթեթ՝ 218 դոլար արժողության: Քաղաքում զուգարանի թղթի պակաս է զգացվում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած պահանջով:

Գողերը, դանակներով սպառնալով, մատակարարողից վերցրել են ապրանքը:

Իրավապահներին հաջողվել է ձերբակալել երկու տղամարդու, որոնց մոտ հայտնաբերվել է գողացված զուգարանի թղթի մի մասը:

Տեղական իշխանությունները փորձել են հավաստիացնել բնակչությանը, որ կորոնավիրուսի բռնկումը չի ազդում զուգարանի թղթի մատակարարման վրա, բայց՝ ապարդյուն: Մարդիկ գնում են նաև մեծ քանակությամբ բրինձ, մակարոնեղեն և մաքրող ապրանքներ: Դժվար են ձեռք բերում պաշտպանիչ դիմակներն ու ախտահանող նյութերը: Ըստ իշխանությունների՝ ստեղծված վիճակին նպաստում է կեղծ լուրերի տարածումը:

Հոնկոնգից բացի՝ զանգվածաբար զուգարանի թուղթ, ախտահանիչներ և դեմքի դիմակներ գնում են նաև Սինգապուրում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 75 դեպք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում