ՄՄարիամ Մխիթարյան

Իդլիբն ու Հալեպը սպառնում են քանդել «բարեկամական կապերը»

Իդլիբն ու Հալեպը սպառնում են քանդել «բարեկամական կապերը»

Սիրիայի իրադրությունը քանդում է ամուր թվացող հարաբերությունները: Այդ երկրի հարցով ռուս-թուրքական բանակցությունների նոր փուլի նախօրեին նախագահ Բաշար Ասադի զորքերը, ռուսական ավիացիայի աջակցությամբ, զգալի հաջողությունների են հասել Հալեպի հյուսիսարևմտյան նահանգում՝ գրավելով ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքի մեծ մասը: Սա լրջորեն մտահոգել է սիրիական խնդրով շագահրգիռ մյուս կողմերին:

Թուրքիան և ԱՄՆ-ը կարծես միավորվում են Ռուսաստանի դեմ Իդլիբի հարցում: Տեղի է ունեցել երկու երկրների նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ նախագահ Թրամփը քննադատել է Մոսկվային Ասադի բանակին աջակցելու համար: Նա կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնել աջակցությունը Բաշար Ասադի և սիրիական իշխանությունների «վայրագություններին»:

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները մյունխենյան համաժողովում միմյանց են ներկայացրել իրենց դժգոհությունները:

Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Բաշար Ասադն ասել է, որ «Սիրիայի ժողովուրդը վճռականորեն ամբողջ երկիրն ազատում է ահաբեկչությունից»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում