ՄՄարիամ Մխիթարյան

Փարիզում ձերբակալվել է նկարիչ-ակտիվիստ Պավլենսկին

Փարիզում ձերբակալվել է նկարիչ-ակտիվիստ Պավլենսկին

2017 թվականից Փարիզում բնակվող ռուս լուսանկարիչ Պյոտր Պավլենսկին հրապարակել է տեսագրություն Փարիզի քաղաքապետի իշխող կուսակցության թեկնածու Բենջամին Գրիվոյի ինտիմ կյանքից: Հրապարակումից հետո Գրիվոն ստիպված է եղել հետ վերցնել իր թեկնածությունը, իսկ Պավլենսկին և նրա ընկերուհին, որի անունը հայտնի չէ, ձերբակալվել են ուրիշի անձնական կյանք ներխուժելու և առանց համաձայնության սեռական բնույթի պատկերներ տարածելու մեղադրանքներով:

Ինքը՝ Պավլենսկին, պնդել է, որ տեսահոլովակը ստացել է իր ընկերուհուց, որը, իբր, Գրիվոյի սիրուհին էր: Ակտիվիստ լուսանկարիչը պարզաբանել է, որ ցանկացել է ցուցադրել Գրիվոյի երկերեսանիությունը, քանի որ թեկնածուն քարոզում էր ավանդական ընտանեկան արժեքները:

Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը որոշել է Գրիվոյի փոխարեն ներկայացնել Ֆրանսիայի Առողջապահության նախարար Անյես Բուզինի թեկնածությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում