ՄՄարիամ Մխիթարյան

Լիտվան դեմ է բելառուսական նոր ԱԷԿ-ի գործարքին

Լիտվան դեմ է բելառուսական նոր ԱԷԿ-ի գործարքին

Լիտվայի խորհրդարանում տեղի է ունեցել Բելառուսի ատոմակայանի դեմ միջազգային շարժման առաջին համագումարը: Բացի լիտվացիներից՝ միջոցառմանը մասնակցել են բելառուսական ընդդիմության առաջնորդները, Նոբելյան դափնեկիր Սվետլանա Ալեքսեևիչը և Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը: Շարժման նախաձեռնողները Եվրախորհրդարանին կոչ են անել ընդունել Վիլնյուսից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվող Օստրովեց քաղաքում կառուցվող ատոմակայանի վտանգը:

Վիլնյուսի համագումարի մասնակիցները ատոմակայանի կառուցումը համարել են վտանգավոր քաղաքական նախագիծ: Ըստ Կլիմկինի, «Օստրովեց» ատոմակայանի նախագիծը թույլ կտա Մոսկվային մեծացնել իր ազդեցությունը Մինսկի վրա, սպառնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը:

Նախատեսված է «Օստրովեց» ԱԷԿ-ը գործարկել այս տարվա ընթացքում՝ չնայած Լիտվայի բողոքներին: Ըստ Բելեներգոյի, դա կավելացնի ազգային էներգետիկ համակարգի կարողությունները գրեթե մեկ քառորդով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում