ԳԳոհար Սիմոնյան

Սաուդիների հետ երկխոսությունը դադարեցված է ո՛չ մեր մեղքով. Կատարի փոխվարչապետ

Սաուդիների հետ երկխոսությունը դադարեցված է ո՛չ մեր մեղքով. Կատարի փոխվարչապետ

Քաթարի և Սաուդյան Արաբիայի միջև ճգնաժամի հանգուցալուծման բանակցությունները հաջողություն չեն բերել և դադարեցվել են այս տարվա հունվարի սկզբին: Այս մասին շաբաթ օրը Մյունխենի Անվտանգության համաժողովում հայտարարեց փոխվարչապետ, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդել Ռահման ալ-Թանին:

«Ճգնաժամի հենց սկզբից մենք պաշտպանում էինք երկխոսությունը: Գրեթե երեք տարի է անցել, և պատահածի մեղքը մերը չէ: Մենք հստակ և բացահայտ ասում էինք, որ կձեռնարկենք ցանկացած անկեղծ ջանք՝ խնդիրը լուծելու համար և իսկապես այդպես էլ արինք, երբ երկխոսության առաջարկ եղավ անցյալ տարվա վերջին: Ցավոք, այդ ջանքերը անհաջող էին, և բանակցությունը կասեցվեց հունվարի սկզբին: Սակայն այստեղ ես կցանկանայի պարզաբանել, որ Կատարը պատահածում որևէ մեղք չուներ: Մենք կմնանք մեր նախորդ՝ երկխոսության պատրաստակամության դիրքերում»,- ասել է փոխվարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում