ԳԳոհար Սիմոնյան

Փոմփեոն Մյունխենում քննադատել է ՌԴ-ին, Իրանին և Չինաստանին

Փոմփեոն Մյունխենում քննադատել է ՌԴ-ին, Իրանին և Չինաստանին

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Փոմփեոն շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը խախտում են իրենց հարևանների տարածքային ամբողջականությունը:

«Մենք կխոսենք տարածքային ամբողջականության, ավելի ճիշտ՝ այն երկրների մասին, որոնք չեն հարգում այդ սկզբունքը»,- հայտարարեց Փոմփեոն, ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության համաժողովում:

Նա վերահաստատեց այն թեզը, որ մշտապես գործածվել է ԱՄՆ վերջին մի քանի վարչակազմերի կողմից, այն է՝ «Ռուսաստանը բռմազավթել է Ղրիմը, որոշ հատվածներ Ուկրաինայի արևելքում և Վրաստանի մի մասը»:

«Իրանական հրթիռները հարձակվում են սաուդական նավթային օբյեկտների վրա, իսկ Իրանին աջակցող խմբերը տեղակայված են Իրաքում, Լիբանանում, Եմենում և Սիրիայում», - ասել է  Փոմփեոն՝ Չինաստանին էլ մեղադրելով Վիետնամի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի բացառիկ տնտեսական գոտիներում ոտձնգելու համար:

Նա քննադատել է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին նաև իրենց կիբեռգործունեության համար՝ հայտարարելով, թե «ռուսական ապատեղեկատվական արշավները ուղղված են մեր քաղաքացիներին միմյանց դեմ հանելու համար, Իրանը համակարգչային ցանցեր է ներդնում Մերձավոր Արևելքում, Չինաստանը հետևում է բոլորին»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում