ԳԳոհար Սիմոնյան

Վանդալներն Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 գերեզման

Վանդալներն Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 գերեզման

Վանդալներն Անկարայի Օրթաքյոյ գերեզմանատանը պղծել են քրիստոնյաների 20 գերեզման՝ ներառյալ Ռուսաստանից գաղթածների: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:  

Հրապարակման համաձայն՝ վեց դեռահասներ տեղաշարժել են գերեզմանաքարերը և ջարդել դրանք:  Ընդ որում, ամենաշատը տուժել են ռուսական ազգանուններով քարերը:

Նույն աղբյուրն ընդգծել է, որ դեռահասները ձերբակալվել են գերեզմանատան պահակախմբի կողմից, բայց ոստիկանությունում հարցաքննությունից հետո նրանց ազատ են արձակել: Հաղորդվում է, որ այժմ նրանք պետք է փոխհատուցեն հանգուցյալի հարազատներին՝ պատճառված վնասի համար:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը Sputnik Turkey- ին տված հարցազրույցում ասել է, որ սիրիական Իդլիբում իրավիճակի սրացումն այնպիսի հակառուսական հիստերիա է առաջացրել այդ երկրում, որ նույնիսկ իրեն են տարատեսակ սպառնալիքներ ուղղել:  

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ հնչած սպառնալիքներից հետո ռուս դիվանագետներին պաշտպանելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում