ՄՄարի Կոստանյան

Եվրոպան ու Ռուսաստանը պետք է երկխոսեն. Մակրոն

Եվրոպան ու Ռուսաստանը պետք է երկխոսեն. Մակրոն

Վերջին տարիներին Ռուսաստանին դիմադրության եվրոպական քաղաքականությունը պարտվել է, և ոչ ոք  չի ցանկանում ուղիղ առճակատել Մոսկվայի հետ: Այս մասին  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում:  Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հակասությունների կարգավորման միակ տարբերակը երկխոսությունն է:

«Ես լսում եմ մեր բոլոր գործընկերների դիմադրության մասին: Ես չեմ զարմանում, սակայն գիտեմ, որ դիմադրությունն ու թուլությունը քաղաքականություն չեն, դա լրիվ անարդյունավետ համակարգ է»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ կա երկրորդ ելք՝ պահանջկոտությունը և ռազմավարական երկխոսության վերսկսումը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում