ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը Եվրոպայում

Կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը Եվրոպայում

Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:  Ֆրանսիայում մահացել է վարակված չինացի զբոսաշրջիկ: Չինաստանում 80-ամյա քաղաքացին հոսպիտալացվել էր հունվարի վերջին: Երկրի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել արագ տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում