ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսին օգնություն է խնդրել Եվրախորհրդարանից

Թբիլիսին օգնություն է խնդրել Եվրախորհրդարանից

Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև երկխոսությունը՝ կապված ընտրական համակարգի հետ, դժվար էր առաջ գնում, իսկ ընդդիմադիր Գիգի Ուգուլավայի ազատազրկումից հետո ընդդիմությունը հրաժարվեց այն շարունակել: Ձերբակալությունն արժանացավ եվրոպացի քաղաքական գործիչների խիստ քննադատությանը:

Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն ասել է, որ մտագոհված է ընդդիմադիր գործիչների թիրախավորմամբ: «Դատական համակարգը չպետք է օգտագործվի քաղաքական ընդդիմախոսների դեմ: Օրենքի գերակայությունը ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի անհրաժեշտ պայմանն է»,- գրել է Տուսկը Թվիթերի էջում:

Վրաստանի իշխանությանն անհանգստացրել է այդ վերաբերմունքը: Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդարանական հանձնաժողովի նիստին Վրաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Սոնղուլաշվիլին Եվրախորհրդարանին խնդրել է աջակցել Թբիլիսիում քաղաքական երկխոսությունը վերսկսելու հարցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում