ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփ-Բլումբերգ թվիթերյան կռիվը

Թրամփ-Բլումբերգ թվիթերյան կռիվը

ԱՄՆ նախագահական մրցավազքը սկսվել է, և նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն, անկաշկանդ վիրավորում է իր դեմոկրատ մրցակիցներին: Թրամփի թիրախում է հայտնվել միլիարդատեր գործարար Մայքլ Բլումբերգը, որին նախագահը կոչել է Mini-Mike Bloomberg: Թրամփի բնորոշմամբ՝ Բլումբերգը «163 սանտիմետր հասակով անկյանք զանգված է, փող ունի, բայց չունի քաղաքական հմտություններ, չի կարողանում բանավիճել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների հետ»: Ի դեպ, Բլումբերգի հասակը 173 սանտիմետր է, Թրամփինը՝ 190:

Թվիթերում դեմոկրատ թեկնածուի պատասխանը երկար սպասել չի տվել: «Դոնալդ Թրամփ, Նյու Յորքում մենք ունենք բազմաթիվ ընդհանուր ընկերներ, որոնք ծիծաղում են քեզ վրա՝ քեզ կոչելով տոնավաճառի խենթ ծաղրածու: Բոլորը գիտեն, որ դու ժառանգել ես մի ամբողջ կարողություն, բայց հիմար գործարքների ու ոչ կոմպետենտության պատճառով դրանք մսխել ես»,- գրել է միլիարդատեր ձեռնարկատերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում