ՄՄարիամ Մխիթարյան

Վալենտինի օրը նշում են նաև սաուդցի երիտասարդները

Վալենտինի օրը նշում են նաև սաուդցի երիտասարդները

Վալենտինի օրը նշում են նաև իսլամական խիստ օրենքներով շարժվող Սաուդյան Արաբիայի երիտասարդները: Երկու տարի առաջ թագավորությունում Վալենտինի օրը նշելը անօրինական էր, քանի որ այս տոնը համարվում էր «ոչ իսլամական»: Սաուդյան Արաբիայում խանութներին արգելվում էր վաճառել կարմիր վարդեր և արջուկներ: Սակայն ժամանակները փոխվել են, և, ըստ Al-Arabiya-ի, այս շաբաթ ծաղկի խանութները բազմաթիվ պատվերներ են ընդունել ռոմանտիկ ծաղկեփնջեր առաքելու համար:

Kingdom News Arab News օրաթերթն էլ թվարկել է մի շարք ռեստորաններ, որոնք քաղաքացիներին առաջարկում են իրենց մոտ տոնել Վալենտինի օրը, խոստանում են հատուկ ուտեստներ և հաճելի անակնկալներ:

Հիմնականում պահպանողական թագավորությունում կյանքի մասնակի ազատականացումը կապված է Սաուդյան Արաբիայի 34-ամյա թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի հետ, որը երկրի դե ֆակտո տիրակալն է տարեց միապետ Սալման իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդիի օրոք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում