Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանը ԱՄՀ-ին կխնդրի վերակազմավորել իր արտաքին պարտքը

Լիբանանը ԱՄՀ-ին կխնդրի վերակազմավորել իր արտաքին պարտքը

Լիբանանի նախագահ Միշել Աունը կառավարությանը հորդորել է հնարավորինս շուտ սկսել երկրի պետական ​​բյուջեի նախագծի կազմումը:

Կառավարության աղբյուրը Al Mayadeen-ին հայտնել է, որ Լիբանանն Արժույթի միջազգային հիմնադրամին պաշտոնապես կխնդրի նաև վերազմավորել իր արտաքին պարտքը, հընթացս տրամադրելով նաև տեխնիկական օժանդակություն:

Հիշեցնենք, որ Լիբանանը կանգնած է դեֆոլտի առաջ. ամեն ինչից բացի, ընդամենը մեկ ամիս անց, Բեյրութը ստիպված է լինելու մարել Եվրամիության տրամադրված վարկն, ինչն անհնար կլինի առանց միջազգային կազմակերպությունների օգնության:

Լիբանանի ազգային պարտքը կազմում է երկրի Համախառն ներքին արդյունքի 150%-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Դեֆիցիտը, որը ենթադրաբար պետք է լիներ պետական ​​բյուջեի 7,6%-ը, արդեն 2019-ի սեպտեմբերին՝ բողոքի զանգվածային ցույցերից առաջ, գերազանցել էր 11%-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում