Բաղդադում պայթած ռումբերը խլել են 6 մարդու կյանք

Բաղդադում պայթած ռումբերը խլել են 6 մարդու կյանք

«Իսլամական պետության» հերթական ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 6 մարդ: Ուրբաթ Բաղդադում և այլ բնակավայրերում տեղի ունեցած պայթյունները սպանել էին ևս 24 մարդու:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է  «Իսլամական պետություն» խմբավորումը: Ծայրահեղ իսլամիստները շարունակել են մայրաքաղաք Բաղդադի հանդեպ վերահսկողության նպատակով իրականացվող հարձակումները:

Իրաքի հյուսիսում քուրդ   զինյալները փորձել են կանխել իսլամիստների առաջխաղացումը դեպի Բաղդադ և մյուս բնակավայրեր: Միաժամանակ, Քոբանիում շարունակվող մարտերի պատճառով բնակավայրը լքած մարդկանց մի մասը սկսել է փախչել դեպի Հյուսիսային Իրաք:

Անցած 2 օրվա ընթացքում Թուրքիայից Իրաք է անցել 7 հազարից ավելի սիրիաբնակ քուրդ: Քրդրերն ավելի մեծ զայրութով են լցվել Անկարայի հանդեպ «Իսլամական պետության» դեմ գործողություն չսկսելու համար:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում