Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը չի պաշտպանում Լիբիայում Թուրքիայի գործողությունները. Շենկեր

ԱՄՆ-ը չի պաշտպանում Լիբիայում Թուրքիայի գործողությունները. Շենկեր

ԱՄՆ-ը չի պաշտպանում Լիբիայում Թուրքիայի գործողությունները և փորձում է նրան զերծ պահել նման գործողություններից: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դեվիդ Շենկերը՝ պատասխանելով սենատորի այն հարցին, թե, արդյո՞ք, ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի գործողությունները Լիբիայում:

Շենկերը նշել է, որ Լիբիայում թուրքական ուժերի ներգրավվածությունը երկրում ստատուս-քվոյի է հանգեցրել՝ թուլացնելով Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարի դիրքերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք մտադիր չեն լքել Լիբիան, քանի դեռ այնտեղ կայունություն չի հաստատվել:

Նշենք նաև, որ 2019 թվականի նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահն ու Լիբիայի վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջը, որը վերահսկում է երկրի տարածքի միայն մի մասը, ռազմական համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել՝ ներառյալ ծովային գոտիների վերաբերյալ:

Այս տարվա հունվարի 2-ին, Թուրքիայի խորհրդարանի կողմից Լիբիային ռազմական աջակցություն ցուցաբերելու հավանությունը ստանալուց հետո, Անկարան հայտարարեց, որ Լիբիա է ուղարկել ռազմական խորհրդատուներ: Իրականում, սակայն, ամենատարբեր աղբյուրների հավաստմամբ, Թուրքիան ոչ միայն զինծառայողներ է ուղարկել Լիբիա, այլև Սիրիայում իրեն ենթարկվող գրոհայիններ է ուղարկել Տրիպոլի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում