Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Լիբանանում բողոքի ցույցի ցրման հետևանքով 373 մարդ է վնասվել

Լիբանանում բողոքի ցույցի ցրման հետևանքով 373 մարդ է վնասվել

Փետրվարի 12-ին առնվազն 373 մարդ է վիրավորվել Բեյրութի խորհրդարանական շենքի դիմաց մեկնարկած բողոքի ցույցը ցրելու հետևանքով: Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ոստիկանության կողմից  մահակներ և արցունքաբեր գազ գործածելուց հետո 45 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում՝ պատգամավորներից մեկը, որը ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Լիբանանում բողոքի ցույցեր են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքական համակարգի արմատական ​​վերափոխում, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և տեխնոկրատների կառավարության ձևավորում: Ցուցարարներին հաջողվել է հասնել նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրիի ու նրա կաբինետի հրաժարականին, բայց ցույցերը չեն դադարում, որովհետև Հարիրիի իրավահաջորդ Հասան Դիաբը նույն քաղաքական համակարգի մաս է համարվում:

Հիշեցնենք նաև, որ այսօր Լիբանանի խորհրդարանը 63 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ (մի շարք պատգամավորներ բոյկոտել էին խորհրդարանական նիստը), վստահություն է հայտնել Հասան Դիաբի կառավարությանն ու նրա ներկայացրած գործունեության ծրագրին:

Քվեարկությունից առաջ ելույթ ունենալով՝ Լիբանանի վարչապետը ներկայացրել է լայն բարեփոխումների ծրագիր: Նա խոստացել է արդիականացնել դատական և ֆինանսական համակարգերը, պետական կառավարման կառուցվածքը, անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ, օգնել աղքատներին, միջոցներ ձեռնարկել տնտեսական ակտիվությունն ակտիվացնելու համար: Միաժամանակ, Դիաբը խոսել է տնտեսական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից ցավոտ քայլերի անհրաժեշտության մասին և լիբանանցիներին հորդորել է իրենց շտապեցնելով հանդերձ, նաև համբերատար լինել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում