ՄՄարիամ Մխիթարյան

Պաղեստինը վերածում են շվեյցարական պանրի. Մահմուդ Աբաս

Պաղեստինը վերածում են շվեյցարական պանրի. Մահմուդ Աբաս

Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը քննադատել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացրած պաղեստինա-իսրայելական կարգավորման պլանը: Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Աբասն ընդգծել է, որ ըստ այդ ծրագրի, Պաղեստինը զրկված է այն բազմաթիվ շրջաններից, որոնք պահանջում է:

«Այս ծրագիրը ոչ խաղաղություն, ոչ էլ կայունություն կբերի տարածաշրջանին, հետևաբար մենք չենք ընդունում այն և կդիմադրենք դրա իրականացմանը: Մեզ առաջարկում են պետություն, որը նման է շվեյցարական պանրի»:

Աբբասը առաջարկել է Միջին Արևելքում խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային գիտաժողով գումարել, որին կմասնակցեն Պաղեստինի, Իսրայելի, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Եվրոպացի գործընկերների անունից իրավիճակի զարգացման վերաբերյալ մտահոգություն է հայտնել Բելգիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարը: Մինչդեռ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչն ասել է, որ փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն Մահմուդ Աբասի հրաժարականից հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում