ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկյան Boeing կորպորացիան հունվարին նոր պատվեր չի ստացել

Ամերիկյան Boeing կորպորացիան հունվարին նոր պատվեր չի ստացել

60 տարվա ընթացքում առաջին անգամ Boeing-ը հունվարին ինքնաթիռների պատվերներ չի ստացել, հայտնում է CNBC-ն:

Ընկերությունն անցած ամիս առաքել է 13 ինքնաթիռ, որից վեց ուղևորատար 737 Dreamliner և երկուական 767 և 777, ինչպես նաև KC-46A լիցքավորող ինքնաթիռներ ԱՄՆ օդուժի համար: Ընկերությունը, սակայն, չի առաքել 737 MAX ինքնաթիռներ, որոնց թռիչքները դադարեցվել են 2018-ի հոկտեմբերին Ինդոնեզիայում և 2019-ի մարտին Եթովպիայում տեղի ունեցած երկու խոշոր աղետների պատճառով, երբ զոհվեցին 189 և 157 մարդ համապատասխանաբար: 2019 թվականին Boeing-ը կորցրել է 737 MAX ինքնաթիռի մոտ 200 պատվեր:

Ֆրանսիական Airbus-ը նույն ժամանակահատվածում ստացել է առևտրային ինքնաթիռների 274 պատվեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում