Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Բանակի նոր խնդիրը M-4 մայրուղու վերահսկողությունն է. Սիրիան այսօր

Բանակի նոր խնդիրը M-4 մայրուղու վերահսկողությունն է. Սիրիան այսօր

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհել զինյալ ջիհադիստների ուղղությամբ, որոնք զրկվում են իրենց վերջին ապաստարաններից: Դեկտեմբերից վերսկսված, իսկ իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի նահատակությունից հետո ուժգնացած բուռն մարտերի պատճառով Իդլիբից և հարակից տարածքներից ընդհանրապես հեռացել է ավելի քան 700 հազար խաղաղ բնակիչ, մոտ 3 միլիոնն էլ քշվել է դեպի հյուսիս՝ թուրքական սահման:

Ինչպես և կանխատեսել էինք, փետրվարի 11-ին սիրիական կառավարական ուժերը լիովին իրենց վերահսկողության տակ առան M5 ռազմավարական մայրուղին (իրականում այն վերահսկում էին փետրվարի 9-ից սկսած, բայց երկու փոքր հատվածներում մարտերը շարունակվում էին), որը մայրաքաղաք Դամասկոսը կապում է հյուսիսի արդյունաբերական քաղաքների և երկրի տնտեսական մայրաքաղաք  Հալեպի հետ:

Մի քանի տարի շարունակ, սա եղել է կառավարական ուժերին հանձնարարված հիմնական խնդիրը, և այժմ, ինչպես պնդում է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը, բանակի հիմնական նշանակետը կդառնա Հալեպ-Լաթաքիա Մ-4 մայրուղու վերահսկողությունը:

Այս առումով արդեն լուրջ վերադասավորումներ են նկատվում՝ հաղորդում է Baladi Network-ը, հավելելով, որ դրված նպատակը վիժեցնելու համար գրոհայինները արյունոտ մարտ են սկսել Աթարիբ և Քաֆր-Նուր գյուղերի տարածքում՝ հուսալով, որ մինչ իրենք ժամանակ շահեն, Թուրքիային կհաջողվի իրենց օգտին թեքել զարգացումները:

Թե՛ Masar Press Net-ը, թե՛ Baladi News-ը փոխանցում են, որ Իդլիբում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Նրանք փոխանցում են թուրքական բանակի լրջագույն կորուստների ու վիրավորների մասին, մինչդեռ Թուրքիայի Զինված ուժերը հայտարարել են, որ փետրվարի 11-ին թուրքական բանակը սպանել է 51 սիրիացի զինծառայողի, ոչնչացրել է երկու տանկ, մի քանի հենակետեր, մեկ տանկ էլ առգրավել է՝ որպես ռազմավար:

Ի դեպ, թուրք-սիրիական բախումները գնալով ավելի ու ավելի լուրջ դժգոհություն են առաջացնում Թուրքիայի քաղաքական շրջանակներում: Ըստ РИА Новости գործակալության՝ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չպե՛տք է միջնորդավորված պատերազմ վարի Սիրիայում:

«Այն անձանց, որոնք ղեկավարում են մեր պետությունը, կոչ եմ անում՝ չթույլատրել նոր զոհեր: Մենք չեն ցանկանում վիճել մեր հարևան Սիրիայի հետ, առավել ևս՝ փրոքսի-պատերազմի մասնակիցը լինել: Թուրքիան չպետք է գլոբալ խաղացողների կապալառուն դառնա Մերձավոր Արևելքում, և մեր բանակայինները չպետք է նման գին վճարեն»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն, որին շատերն են պաշտպանում:

Եվ, իրոք. Թուրքիայում տիրապետող է դառնում այն կարծիքը, որ Սիրիայում Էրդողանի սանձազերծած ագրեսիան իրենց երկրին միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ, փախստականների հոսք, բանակայինների շրջանում զոհեր ու միջազգային խայտառակություն է բերել: Չհաշված այն հանգամանքը, որ պատերազմն, ի վերջո, մի օր ավարտվելու է, և ոչ մի հարևան երկիր Թուրքիային երբե՛ք չի ներելու:

Այս տեսակետը  տիրապետող է դառնում նույնիսկ ազգայնականների շրջանում, որոնց մի մասը սկսել է մամուլում արդարանալ, թե միայն քուրդ գրոհայինների դեմ Էրդողանի ձեռնարկած միջոցառումներն են ողջունել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում