Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ն ամրացնում է իրաքյան Ain al-Asad ռազմաբազան, որ հրթիռակոծվել էր Թեհրանի կողմից

ԱՄՆ-ն ամրացնում է իրաքյան Ain al-Asad ռազմաբազան, որ հրթիռակոծվել էր Թեհրանի կողմից

Վաշինգթոնն ամրացնում է Ain al-Asad ռազմաբազան, որ գտնվում է Իրաքի Անբար նահանգում՝ Բաղդադից 180 կմ դեպի արևմուտք: Այս մասին   երկուշաբթի օրը հայտարարել է Al Hadath-ը՝ վկայակոչելով տեղական ռազմական աղբյուրներին:

Ըստ հեռուստաալիքի՝ «ամերիկյան մի քանի խոշոր զորամասերի տեղափոխումն Ain al-Asad ընթանում է ողջ ուժով: Ենթադրվում է, որ զինվորականներին է վստահվել նոր ամրությունների կառուցումը՝ բազան հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար»:

Նշվում է, որ ամերիկյան ռազմաբազան կհամալրվի ոչ միայն զինտեխնիկայով, զենք, զինամթերքով ու նոր զինվորներով, այլև ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներով: Միևնույն ժամանակ, աղբյուրները տեղեկություններ չունեն այն մասին, թե որտեղից են տեղափոխվում ամերիկյան ուժերն Ain al-Asad՝ Իրաքի ամերիկյան մյու՞ս բազաներից, մերձավորարևելյան երկրների՞ց, թե՞ ԱՄՆ-ից:

Հարցում հստակություն է մտցրել Sky News Arabia-ն, որը, վկայակոչելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի ալ-Ղանիիմին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ը սկսել է իր զորքերը դուրս բերել Իրաքում տեղակայված 15 ռազմաբազաներից:

Պատգամավորի խոսքով՝ ամերիկացիներն իրենց ներկայությունն Իրաքում, հատկապես Խորհրդարանի ընդունած բանաձևից հետո, կսահմանափակեն երկու խոշոր բազաներում՝ երկրի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքի մերձակայքում և Ain al-Asad ավիաբազայում, որը Իրանի հաջ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո հրթիռակոծվել էր Թեհրանի կողմից և ամբողջովին ավերվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում