ՄՄարի Կոստանյան

Իրանը մերժել է օդանավի խոցման համար փոխհատուցման Կանադայի պահանջը

Իրանը մերժել է օդանավի խոցման համար փոխհատուցման Կանադայի պահանջը

Կանադան դատական հայց էր ներկայացրել Իրանի դեմ՝ Թեհրանի մոտակայքում խոցված ուկրաինական օդանավի համար մեկ միլիարդ դոլար վճարելու պահանջով: Պահանջը, սակայն, մերժել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ նշելով. «Իրանն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջազգային կանոնների հիման վրա»:

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հավաստմամբ՝ դատական հայցը որևէ հիմք չունի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացի փաստաբանները խմբային հայց են ներկայացրել Իրանի իշխանությունների դեմ` պահանջելով 1.5 մլրդ կանադական դոլար (1.1 մլրդ ԱՄՆ դոլար) վճարել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»` Թեհրանում խոցված օդանավում իրենց հայրենակիցների մահվան համար: 

Գործով ամբաստանյալներն են Իրանի պետությունը, հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում