ՄՄարի Կոստանյան

Ո՞վ է Դոնալդ Թրամփի ամենամեծ երկրպագուն աշխարհում

Ո՞վ է Դոնալդ Թրամփի ամենամեծ երկրպագուն աշխարհում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ամենամեծ երկրպագուն է: Այս մասին անձամբ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:  

Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «շատ երախտապարտ է իրեն, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ավելացրել են պաշտպանական ծախսերը»:

2019-ի նոյեմբերին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը հույս ունի մինչև 2024 թվականն ավելացնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ 2%-ի չափով: 2016 թվականին նման ծախսեր է իրականացրել ՆԱՏՕ-ի միայն 4 անդամ, այն դեպքում, երբ այժմ ՆԱՏՕ-ի արդեն 9 անդամ պետություն պաշտպանական ծախսերի համար ծախսում է պայմանական գումար:

2018 թվականին ԱՄՆ նախագահ Թրամփը դաշինքի անդամ պետությունների առաջնորդներից պահանջել է կրկնապատկել ռազմական ծախսերը: Նրա կարծիքով՝ սահմանված 2%-ի փոխարեն ՆԱՏՕ-ի երկրները պետք է ռազմական ծախսերի համար հատկացնեն ՀՆԱ 4%:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում