ՄՄարի Կոստանյան

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումից տուժել էր 109 զինվորական

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումից տուժել էր 109 զինվորական

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա իրանական կողմի հրթիռակոծման հետևանքով տուժած ամերիկացիների թիվն օրեցօր ավելանում է: Պենտագոնը խոստովանել է, որ ուղեղի ցնցում է ստացել ամերիկացի 109 զինվորական: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ տուժել է ընդամենը 64 մարդ, իսկ նախքան այդ տեղեկատվությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ ամերիկյան զինված ուժերից որևէ մեկը չի տուժել:

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծումը տեղի էր ունեցել հունվարի 8-ին: Սա Իրանի պատասխանն էր իրենց գեներալ Սոլեյմանիի սպանությանը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում