Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիան կրակի մեջ. փետրվարի 10-ի ռազմական քրոնիկոն

Սիրիան կրակի մեջ. փետրվարի 10-ի ռազմական քրոնիկոն

Սիրիայում արյունոտ ընդհարումներն ու միջադեպերը չեն դադարում: Փետրվարի 10-ին ջիհադիստների երկու ԱԹՍ հերթական անգամ փորձել է գրոհել Սիրիայի ռուսական Հմեյմիմ ավիաբազան: ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են երկուսն էլ՝ ասվում է Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

Ըստ SANA պետական լրատվական գործակալության՝ Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումները Հալեպի և Իդլիբի նահանգների սահմանակցությամբ գտնվող Ալ-Էիս ռազմավարական քաղաքում հայտնաբերել ու մաքրել են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման թունելների և բարիկադների ահռելի ցանցը: Աղբյուրը հայտնում է, որ թունելների ցանցը, ստորգետնյա անցումներից բացի, ներառել է նաև ահաբեկիչների համար նախատեսված սենյակներ, պատժախուց և զինամթերքի պահեստներ:

Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում պատկերված են Իդլիբի Տաֆտանազ քաղաքի մոտ գտնվող թուրքական գնդակոծված դիտակետերը: Ավելի վաղ Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր սիրիական կառավարական ուժերի գրոհի, թուրք 5 զինծառայողների մահվան, ևս հինգ զինվորների վիրավորման մասին: Արաբական աղբյուրների մատուցմամբ սակայն, սիրիական բանակը խոցել է նաև մեկ M60T տանկ, ոչնչացրել է M113 մոդելի զրահապատ մեքենա, վնասվել են մի քանի տրակտորներ ու բեռնատարներ, շարքից դուրս է եկել դիտակետն ամբողջությամբ:

Ի պատասխան այս ձեռնարկի՝ փետրվարի 10-ի երկրորդ կեսին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածեց մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի կառավարական ուժերի 115 թիրախների վրա, ոչնչացնելով ուղղաթիռ, երեք տանկ, վիրավորելով 105 սիրիական զինծառայողների:

Պաշտոնական Դամասկոսը, սակայն, որևէ տեղեկություն չի հաղորդել տուժածների և կորուստների մասին: Փոխարենը՝ նշվում է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը գրոհ են ձեռնարկել Քաֆր Նաբելի շրջակայքում և Իդլիբի նահանգի հարավում գտնվող Արաբ-Սայադ գյուղի ծայրամասում:

Step News-ի աղբյուրի փոխանցմամբ էլ՝ Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի ազգային բանակի զինյալները կառավարական ուժերի հետ հարվածներ փոխանակելիս լուրջ կորուստներ են կրել Միզնազ գյուղի տարածքում:

Թուրքական զորքերն արագացրել են զրահատեխնիկայի և զինամթերքի առաքումն Իդլիբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝  Անկարան տանկեր, զրահատեխնիկա, զենք, զինամթերք, ընդհանուր հաշվով՝ 1300 միավոր զինտեխնիկա է առաքել սիրիական Իդլիբ:

Թուրքիային զայրացրել է այն, որ չնայած իր ջանքերին ու պաշտոնական Մոսկվային հասցեագրված ուղերձներին՝ փետրվարի 10-ին սիրիական բանակն ազատագրեց նաև Տաֆտանազի լքված օդանավակայանից (նախկինում այստեղ նաև ավիաբազա է գործել) երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աթ-Թոքհիա բնակավայրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում