Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Росатом-ը հաղթահարեց Սաուդյան Արաբիայում ատոմակայան կառուցելու մրցույթի 2 փուլը

Росатом-ը հաղթահարեց Սաուդյան Արաբիայում ատոմակայան կառուցելու մրցույթի 2 փուլը

Ռուսական Росатом պետական ​​կորպորացիան հաջողությամբ հաղթահարեց Սաուդյան Արաբիայում երկու ատոմակայանների կառուցման մրցույթի ընտրության երկու փուլերը: Այս մասին Al Arabia հեռուստաալիքին ասել է ընկերության Մերձավոր Արևելքի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Վորոնկովը:

Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ բացի իր երկրից՝ Պարսից ծոցում ռեակտորների կառուցման առաջարկներ են ներկայացվել նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հարավային Կորեայից ու Չինաստանից: Նա նաև հաստատել է, որ ռուսական ընկերությունն այս ոլորտում համագործակցության պայմանագրեր է կնքել ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունների, այլև Թունիսի, Ալժիրի և Սուդանի հետ: Կոնկրետ Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին:

Հիշեցնենք, որ 2018-ին Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ինքնուրույն ուրան հարստացնել:

2019-ին էլ Bloomberg-ը հաղորդեց, որ միապետությունը տարվա կեսին ավարտել է առաջին հետազոտական ​​ռեակտորի շինարարությունը: Ռեակտորը, ըստ նույն աղբյուրի, տեղեկայված է Ռիադի ծայրամասում գտնվող գիտատեխնիկական կենտրոնում, որն անվանակոչվել է Սալման թագավորի պատվին:

Ընդգծենք, որ ցայսօր Սաուդյան Արաբիան չի ստորագրել որևէ համաձայնագիր, որով կպարտավորվեր միջուկային տեխնոլոգիան օգտագործել խաղաղ նպատակներով: Նոր օբյեկտը նույնպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում