Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Գազան ռմբակոծվում է. տարածք է ժամանել եգիպտական պատվիրակություն

Գազան ռմբակոծվում է. տարածք է ժամանել եգիպտական պատվիրակություն

Փետրվարի 10-ին Գազայի սեկտոր է ժամանել Եգիպտոսի պատվիրակությունը՝ այդ երկրի ​​Հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Ահմադ Աբդել-Խալիկի գլխավորությամբ:

MAAN-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին գեներալ-մայորը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող անուղղակի բանակցություններում հանդես է եկել հիմնական միջնորդական առաքելությամբ և այս անգամ էլ պատվիրակության հետ միասին կդիտարկի ոչ միայն Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն, այլև հանդիպումներ կանցկացնի ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Իսրայելի հարավում իրավիճակը սրվել է. Իսրայելի ռազմաօդային ուժերը չդադարող գրոհներ են ձեռնարկում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ուղղությամբ, վերջինիս զինյալներն էլ հանդես են գալիս պատասխան հարվածներով:

«Մենք պատրաստ ենք ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում գործող խմբավորումներին: Իսրայելն առաջ է շարժվում օրինական ճանապարհով, և մենք դեռ չենք ասել մեր վերջին խոսքը»,- նախորդ  օրը  հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

ՑԱԽԱԼ-ի ղեկավար Նավթալի Բենեթն էլ տեսչական այցով ժամանել էր Գազային սահմանակից իսրայելական բանակային շտաբ և հայտարարել, թե ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անպատասխանատու պահվածքն Իսրայելին մղում է նոր գործողությունների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում