ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի իշխանություն-ընդդիմություն հակասությունը պահպանվում է

Վրաստանի իշխանություն-ընդդիմություն հակասությունը պահպանվում է

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում համաձայնության գալ ընտրակարգի հարցում: Երկրում հավատարմագրված դիվանագետների միջնորդությամբ կայացել է ընդդիմություն-իշխանություն բանակցությունների չորս փուլ, բոլորը` ապարդյուն: Ընդդիմությունն ակտիվորեն քննարկում է խորհրդարանի 130/20 (130 համամասնական, 20 մեծամասնական պատգամավոր) կամ 130/15 մոդելը: Մինչդեռ  իշխանությունն առաջարկում է 100 համամասնական, 50 մեծամասնական պատգամավոր տարբերակը, որին ընդդիմությունը համաձայն չէ:

Հիշեցնենք, որ Վրաստանի ներկայիս խորհրդարանում 77 համամասնական, 73 մեծամասնական պատգամավոր է աշխատում: Անցյալ տարվա հունիսի 20-ից ընդդիմությունը պահանջում է 2020 թվականից ամբողջությամբ անցնել համամասնական խորհրդարանի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում