ՄՄարիամ Մխիթարյան

Պայթյուն Դամասկոսում

Պայթյուն Դամասկոսում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի թաղամասերից մեկում երկուշաբթի երեկոյան պայթել է ականապատ մեքենա: Առայժմ հայտնի է մեկ վիրավորի մասին: Պայթուցիկ սարքը գործի է դրվել Մեզզե շրջանի Ջալյա պուրակի մոտակայքում կայանված մեքենայում՝ հայտնում է Sham FM ռադիոկայանը:

Սիրիայի Իդլիբից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ թուրքական բանակը դարձյալ կորուստներ է ունեցել: Սիրիական բանակի հրթիռակոծության հետևանքով հինգ թուրք զինվոր է մահացել: Թուրքական կողմն անմիջապես պատասխանել է հարձակմանը, վիրավորներ կան սիրիական բանակում: Մեկ շաբաթվա ընթացքում սա Սիրիայի կառավարական ուժերի երկրորդ հարձակումն է թուրքական զինուժի վրա: Նախորդ երկուշաբթի դարձյալ Իդլիբում սպանվել էին 8 թուրք զինծառայողներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում