ՄՄարիամ Մխիթարյան

Աֆրիկյան միությունը դեմ է Թրամփի «դարի գործարքին»

Աֆրիկյան միությունը դեմ է Թրամփի «դարի գործարքին»

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «դարի գործարքը» չի ընդունել Աֆրիկյան միությունը՝ այն համարելով անօրինական: Կազմակերպության հանձնաժողովի ղեկավար Մուսա Ֆակի Մահամաթը հայտարարել է, որ ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի և Աֆրիկայի միության բազմաթիվ բանաձևեր, պատրաստվել է առանց միջազգային խորհրդատվությունների և «ոտնահարում է պաղեստինյան ժողովրդի իրավունքները»: Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոզան էլ, որը մեկ տարով ընտրվել է Աֆրիկյան միության նախագահ, Թրամփի խաղաղության ծրագրի իրականացումը համեմատել է ապարտեիդի ժամանակաշրջանում իր երկրի իրավիճակի հետ:

ԱՄՆ նախագահի ծրագիրը քննադատել է նաև Եվրամիությունը, իսկ Պաղեստինի առաջնորդները կտրականապես մերժել են այն և  խզել հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ: Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մտադիր է հասնել ծրագիրը քննադատող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հաստատմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում