«Իսլամական պետությունը» ստանձնել է Թունիսում եւ Քուվեյթում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը

«Իսլամական պետությունը» ստանձնել է Թունիսում եւ Քուվեյթում կատարված ահաբեկչությունների պատասխանատվությունը

Թունիսում իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի: Վիրավորների թիվը եւս 40 է: «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է բռնարարքի պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ թունիսյան հանգստավայրերից մեկում հանգրվանած  զբոսաշրջիկների ուղղությամբ կրակ էր բացել տեղացի ուսանող-ահաբեկիչը: 23-ամյա Սեյֆուդին ար-Ռեզքին գործել էր միայնակ:

Հատուկ ստորաբաժանումները ոչնչացրել էին նրան: «Իսմալական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել նաեւ Քուվեյթի շիական մզկիթներից մեկում իրականացված պայթյունի համար: Քուվեյթյան բռնարարքի զոհերի թիվը հասել է 27-ի, վիրավորներինը՝ 227-ի: Ձերբակալվել է երեք կասկածյալ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում